ՍԴ-ի որոշումը հաղթաթուղթ է նրա ձեռքում, ով կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել այն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«ՍԴ-ի որոշումը հաղթաթուղթ կդառնա այն կողմի ձեռքում, որը կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել դա։ Սա մրցակցային դատավարություն է։ Կհաղթի նա, ով ավելի ուժեղ իրավական և փաստական հանգամանքեր կդնի դատարանի առջև»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Ըստ պատգամորի  ՍԴ-ն իր որոշմամբ չի սահմանել, որ կոնկրետ ամբաստանյալ անձը պետք է ազատ արձակվի։ 

«Սահմանադրական դատարանը արձանագրել է իրավական բաց և անձի գործառութային անձեռնմխելիության հարց չի քննարկել»,-նշել է պատգամավորը