Արարատի ոստիկանները բացահայտեցին Գոռավանում կատարված բջջային հեռախոսի գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Սեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն Արարատի ոստիկանները պարզեցին կատարվածի հանգամանքներն ու գողությունը կատարելու մեջ կասկածվող անձին հրավիրեցին բաժին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ապրող 39-ամյա տղամարդը տվեց ինքնախոստովանական բացատրություն եւ ոստիկաններին ներկայացրեց գողացված հեռախոսը, որը վերադարձվեց տուժողին։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։