Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլեւ լուսավորվեց․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

.

Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:

Հույս ունեմ երեւանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»: