Արման Թաթոյանը հրապարակել է 2018 թվականի տարեկան հաղորդման սեղմագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 13, 24News

արման թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է 2018 թվականի տարեկան հաղորդման սեղմագիրը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Փաստաթղթում պարզ տարբերակով ներկայացված է տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված սեղմագրում տեղ են գտել վիճակագրական տվյալներ 2018 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության վերաբերյալ, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ռազմավարական զարգացման ուղղությունները և այլն։

Մանրամասները՝ սեղմագրում։