Հասել ենք էն օրի, որ մարդիկ պարծենում են՝ շանը ավտոյից կապել են ու գյուղով մեկ քարշ տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կենդանիների դեմ վատ վերաբերմունքը համարում է սադիզմ։

«Մենք թե ֆեյսբուքում, թե այլ սոցիալական ցանցերում տեսնում ենք սարսափելի լուսանկարներ՝ ինչպես են մարդիկ պարծենում, որ կենդանի են սպանել, մեքենայից շանը կապած, ոտքերը փռթած քաղաքով կամ գյուղով ֆռցնում են։ Պատկերացնո՞ւմ եք, մենք հասել ենք մի օրի, որ կենդանի սպանելու համար պարծենում են։ Պետք է մեխանիզմ լինի, որ քայլ առ քայլ այս օրենքով հասցնենք այն մակարդակին, որ լկտիությունը, սադիստությունը վերանա։ Սադիստը Հայաստանում պետք է նստի՝ կապ չունի կենդանո՞ւ է վնաս տվել, թե՞ մարդու, որովհետև եթե այսօր ինքը կենդանուն է վնաս տալիս, վաղն էլ մարդուն վնաս կտա», - հայտարարեց Արման Աբովյանը։