Նիկոլի ծոցաջեբում ծվարած, պետբյուջեի հաշվին անպտուղ ֆռֆռացողներ, ողորմելի եք ու գարշահոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 13, 24News

Արմեն Աշոտյան

Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել՝ «Աշոտյանի գործերը էնքան էլ վատ չեն, որ բիզնես կլասովա թռնում» թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Օրերս, իրոք, մեկնել էի Բրյուսել ԱԵՐՈՖԼՈՏԻ չվերթներով։ Ինչպես երևում է կցված էլեկտրոնային քաղվածքից՝ էկոնոմ դասի տոմսերով։

Միաժամանակ ունենալով AEROFLOT GOLD CARD՝ ավիաընկերության կողմից անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս։

Այստեղ են ասել. «Летайте самолётами Аэрофлота»։

Իսկ Նիկոլի ծոցաջեբում ծվարած, պետբյուջեի հաշվին անպտուղ ֆռֆռացողներին և իմ քաղաքական քննադատությանը ի պատասխան քնած մարդու նկարներ հրապարակողներին մի բան կասեմ միայն. ողորմելի եք և գարշահոտ»,-գրել է Արմեն Աշոտյանը և կից ներկայացրել ինքնաթիռի տոմսերի լուսանկարներ։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՀՀԿ փոխնախագահ, գիտության և կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երևան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած: Ըստ թերթի՝ դա վկայում է, որ ՀՀԿ-ի և Աշոտյանի ֆինանսական միջոցները իշխանափոխությունից հետո այնքան էլ չեն վատացել, որ նա իրեն նման շքեղություն է թույլ տալիս:

Հրապարակմանը կից տեղադրված էր Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում, քնած վիճակում արված լուսանկարը: