Վստրեչի Ապերը հերքում է իր՝ Հայաստանից հեռանալու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՒԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Արամ Վարդանյան

Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ում մասին 24News-ի աղբյուրները հայտնել էին, թե վերջինս դուրս է եկել Հայաստանից՝ նախապես տեղեկանալով ու խուսափելով քրեական գործով հետապնդումից, մեզ հետ զրույցում կտրուկ հերքեց այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ «այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ 

«Նման բան չկա, ես հիմա Երևանում եմ, ոչ մեկ ինձ ոչինչ լուր չի տվել, իսկ իմ հանդեպ հարուցած իբր քրեական գործի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»։

24News-ն իբրև պատասխանատու լրատվամիջոց՝ իր քաղաքականությանը հավատարիմ մնալով, տեղադրում է Վարդանյանի հերքումը։