Երևանի քաղաքապետարանի և ՃՈ-ի երեկոյան ստուգայցերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ճանապարհային ոստիկանության հետ շարունակում է երեկոյան ստուգայցերը մայրաքաղաքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Չնախատեսված վայրերում կայանած ավտոմեքենաների վարորդները տուգանվում են, իսկ մեքենաներն էլ տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք: