Երևանում բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում Գայի պողոտա- Բադալ Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Peugeot մակնիշի X479 BO 199 RUS համարանիշի և Mercedes մակնիշի 35 PV 887 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: