Վերին Լարսի անցակետն այս գիշեր փակ կլինի

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 13, 24News

լարս.

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 13-ին ժամը 22:00-06:00-ն փակ է լինելու, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։

 ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով: