ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը թվիթերյան էջում հայտնել է, որ հպարտ է իր ազգության համար:
«Հպարտ եմ, որ հայ եմ»,- գրել է Քարդաշյանը՝ գրառմանը կից տեղադրելով Հայաստանի դրոշը:
Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանն առաջին անգամ այցելել են Հայաստան 2015 թվականին: Քույրերն այցելել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախատեսվում է, որ Քիմ Քարդաշյանը 2019 թվականի հոկտեմբերին IT համաժողովի շրջանակում ևս մեկ անգամ կայցելի Հայաստան։