Խորհրդակցություն՝ Արցախի նախագահականում․ քննարկվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022 թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: