Սկսվել է հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակում հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ՀՀ կառավարությունը մեկնարկել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որի շրջանակներում հայտարարում են Հանրային հարթակի ձևավորման մասին: 

 Հայտարարությունը՝ ստորև.

«ՀՀ կառավարությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջնորդությամբ մեկնարկել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որի շրջանակներում հայտարարում ենք Հանրային հարթակի ձևավորման մասին:

Նպատակը Հանրային հարթակի նպատակը փորձագիտական և ակադեմիական հանրույթի ներգրավման միջոցով հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն արդյունավետ և ներառական դարձնելն է։ Հարթակը ներգրավում է Ռազմավարության բովանդակային ծածկույթի ուղղություններով փորձառություն ունեցող մասնագետների/կառույցների, ովքեր քննարկում և առաջարկություններ են ներկայացնում ՀԿԲ ռազմավարական ուղղությունների, նպատակների ու թիրախների վերաբերյալ։

Հանրային հարթակի գործառույթները o Հանրային կառավարման ռազմավարության նախագծի շուրջ քննարկումներին ակտիվ մասնակցություն o Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ առաջարկների ներկայացում։ Ձևավորման ընթացակարգը Հարթակի ձևավորման նպատակով հայտարարում ենք ռազմավարության չորս ուղղություններով թեկնածուների ներգրավման նպատակով մասնակցության հայտեր ներկայացնելու գործընթացի մեկնարկը։

Ռազմավարության չորս ուղղություններն են՝ o քաղաքականությունների մշակում և համակարգում o հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում o հանրային ծառայությունների մատուցում o հաշվետվողականություն և բարեվարքություն Հանրային հարթակի աշխատանքներում ներգրավվելու նպատակով մասնակցության հայտեր կարող են ներկայացնել՝ 0 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (հասարակական կազմակերպություններ, մասնագիտական միավորումներ, լրատվամիջոցներ, հետազոտական կենտրոններ և այլն) ներկայացուցիչները, որոնց կանոնադրական նպատակներից է հանրային կառավարման տվյալ ուղղությանն առնչվող գործունեության ծավալումը, և որոնք ունեն ապացուցելի փորձառություն այդ ոլորտում Գիտական-ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ, ովքեր ունեն հանրային կառավարման տվյալ ուղղությամբ գիտակրթական գործունեություն իրականացնելու առնվազն հինգ տարվա ապացուցելի փորձառություն o Փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական ապացուցելի փորձառություն հանրային կառավարման ոլորտում։

Մինչև ս.թ. սեպտեմբերի 28-ը հետաքրքրված անձինք կարող են [email protected] էլ. փոստի հասցեին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ նշելով նաև, թե ռազմավարական չորս ուղղություններից որ խմբին են ցանկանում միանալ. o Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեպքում՝ կազմակերպության կանոնադրությունը և իրականացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն (ծրագիրը, տևողությունը, դերակատարումը ծրագրում) հանրային կառավարման այն ուղղությամբ, որի հանրային հարթակին հավակնություն կա միանալու, ինչպես նաև ներկայացվող թեկնածուի կոնտակտային տվյալները o Գիտական-ակադեմիական և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների դեպքում՝ ինքնակենսագրական՝ նշելով հանրային կառավարման այն ոլորտին առնչվող հրապարակումներն ու աշխատանքները (ծրագրերը), որի աշխատանքներում ցանկանում են ներգրավվել։ Հայտերի ընդունման ավարտից հետո 3 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն և համապատասխան ծանուցումներ կուղարկվեն ընտրված մասնակիցներին՝ խնդրելով մեկօրյա ժամկետում հաստատել մասնակցությունը։ Հայտերի ամփոփման հինգերորդ օրը կառավարության պաշտոնական կայքէջում կհրապարակվի հանրային հարթակի կազմը ըստ չորս ուղղությունների՝ ազդարարելով հարթակի ձևավորումը։ Աշխատանքների կազմակերպումը Հարթակի չորս ոլորտային ուղղություններից յուրաքանչյուրն իր անդամներից ընտրում է համակարգողի, ով հանդես է գալիս որպես Հանրային կառավարման բարեփոխումների քարտուղարության՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ընթացիկ հաղորդակցությունն իրականացնող հիմնական խողովակ: Հանրային հարթակի գործունեությունը կազմակերպվում է աշխատանքային քննարկումների և/կամ նիստերի միջոցով: Աշխատանքային քննարկումներն անցկացվում են Հանրային հարթակի նախաձեռնությամբ և/կամ ոլորտային համակարգողների առաջարկությամբ, որոնց հրավիրվում են Քարտուղարության անդամները: Նիստերն անցկացվում են Քարտուղարության հրավերով՝ Ռազմավարության մշակման գործընթացի տարբեր փուլերում ձևավորված արդյունքների քննարկման նպատակով: Նիստերը վարում է Քարտուղարության անդամներից մեկը: Նիստերին ներկա են լինում Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբերի (այսուհետ՝ աշխատանքային խմբեր) անդամները։ Աշխատանքային գործընթացը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով Քարտուղարության կողմից:

Նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Քարտուղարությունը հարթակի անդամներին էլեկտրոնային եղանակով տրամադրում է օրակարգի նախագիծը և համապատասխան նյութերը: Նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է Քարտուղարությունը: Նիստերի արձանագրությունը տրամադրվում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքային խմբերին, ովքեր արձանագրության՝ իրենց աշխատանքային խմբին վերաբերող հատվածը քննարկում են աշխատանքային խմբի առաջիկա նիստի ընթացքում:Աշխատանքային խմբերը տեղեկանքի տեսքով Քարտուղարությանն են ներկայացնում

Հանրային հարթակի կողմից ներկայացված առաջարկների և դիտողությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ որևէ առաջարկի մերժման պարագայում ապահովելով հիմնավորում։ Քարտուղարությունը տեղեկանքները ներկայացնում է Հանրային հարթակի ոլորտային համակարգողներին, ինչպես նաև ներառում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհրդի առաջիկա նիստի օրակարգում։ Հանրային հարթակի նիստերի արձանագրությունները և աշխատանքային խմբի արձագանք-տեղեկանքները ներառվում են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության հավելվածներում: Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել (010) 515 798, (010) 515 657 հեռախոսահամարներով»։