Wikileaks-ի հիմնադիրը բանտում կմնա մինչև արտահանձնման գործի քննության ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը որոշել Է, որ արտահանձնման գործի քննության ընթացքում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կմնա բանտարկված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլին Ասանժին բանտարկել էին գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: Միաժամանակ դատարանը քննում Է նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը. այդ գործի շուրջ լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին: Ավելի վաղ պաշտպանությունը հայտնել Էր, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող Է բանտից ազատվել սեպտեմբերի 22-ին, պատժաժամկետի կեսը կրելուց հետո:

«Դուք այսօր դատարանի առաջ եք կանգնել, որովհետեւ ձեր բանտարկության ժամկետը մոտենում Է ավարտին: Երբ դա տեղի ունենա, դուք պատիժը կրող բանտարկյալից կդառնաք այն մարդը, որին արտահանձնում Է սպառնում: Կարծում եմ, որ եթե ես ձեզ ազատեմ, դուք կրկին կթաքնվեք»,-ասել Է օկրուգային դատավոր Վանեսա Բարայթսերը, որը որոշումը կայացրել Է սեպտեմբերի 13-ին:
Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրագիր չի ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

«Ես ձեր փաստաբանին հնարավորություն տվեցի գրավով ազատման խնդրագիր ներկայացնել ձեր անունից, բայց նա հրաժարվեց դա անել: Հնարավոր Է՝ ձեր գործի քննության ընթացքում փախուստի հետ կապված պատմության պատճառով»,-հավելել Է դատավորը;