ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱՄՆ-ը կիբեռհարձակումներ իրականացնելու համար նոր պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի ցանցահենների երեք խմբի նկատմամբ Խոսքը Lazarus Group, Bluenoroff և Andfriel հաքերային միավորումների մասին է Այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության հարցով վարչության (OFAC) փաստաթղթում, որը հրապարակվել է այսօր:
«Պատժամիջոցները սահմանվում են երեք հյուսիսկորեական կիբեռխմբավորումների նկատմամբ, որոնք պատասխանատու են կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ վտանգավոր գործողություններ իրականացնելու համար», - ասվում է փաստաթղթում, փոխանցում է ТАСС –ը։