«Ժամանակ»․ Մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի մերձավորներին՝ «Հյուսիս-Հարավի» դեպքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 14, 24News

ալեն սիմոնյան

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են:

Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են և ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: