Որոշ մարզպետներ կորցնում են իրականության զգացումը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

«Ամենաշատը երևի թե խոսվում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին: Շատերի համոզմամբ, Փաշինյանի թիմի ամենախոցելի հատվածներից մեկը մարզպետներն են, որոնք պարբերաբար հայտնվում են հանրության քննադատու­թյան և դժգոհության թիրախում: Մարզերից ստացված բողոքների մի մասը վերաբերում է նրան, որ մի քանի մարզպետներ գնալով ավելի են կորցնում իրականության զգացումը և կտրվում հասա­րակությունից: Ավելին՝ աչքի են զարնում բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության հետ կապված հարցերը:

Մասնա­վորապես, մի քանի մարզպետներ, ասենք, մեքենայի սպասարկ­ման, կահույքի, համակարգչային պարագաների ու նման մի քա­նի «կարևորագույն» ձեռքբերումների համար արդեն իսկ տա­րեսկզբից զգալի ծախսեր են արել, որոնք տարբեր մարզպետա­րաններում տատանվում են 2,5-3,4 միլիոն դրամի սահմաններում: Սա, ոլորտի փորձագետների գնահատմամբ, բավականին մեծ գումար է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: