Հրդեհ՝ Մեծավանում. այրվել է 600 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղում Մ. Գորկիի փողոցի թիվ 6 տանը հարակից այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 06:55-ին:

Այրվել է 600 հակ անասնակեր: