Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Պարհամ Մախսուդլուին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Պարհամ Մախսուդլուին, Սերգեյ Մովսեսյանը (նկարում) ոչ-ոքի արեց չինացի Դին Լիրենի հետ, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը պարտվեց Ռուսաստանի լավագույն գրոսմայստերներից մեկին՝ Սերգեյ Կարյակինին:

Վաղը նույն զույգերը երկրորդ տուրում կխաղան հակառակ գույնի ֆիգուրներով: