Բաքվում կարգավորման հարցում ցանկանում են առաջ շարժվել Փաշինյանի հետ․ Բրայզա․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

բակո

«168 ժամ»-ը գրում է․ «Անմիջապես հեղափոխությունից հետո՝ իշխանությունը ստանձնելու սկզբնական փուլում, որոշ դրական տեղաշարժեր էին նկատվում բանակցային գործընթացում, վերսկսվել էին հանդիպումները, բանակցությունները ղեկավարների և նախարարների մակարդակով, կային դրական փոփոխություններ: Մի քանի ամիս առաջ այն հայտարարությունը, որն արեցին կողմերն ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կամրապնդեին հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, ինձ համար ամենաէական առաջընթացն էր վերջին տարիների ընթացքում: Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում:

Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: