Հրդեհ Սասունիկ գյուղում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք և տեղ-տեղ կուտակած անասնակեր: