Ցինիզմ չէ՞ լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ շան արյուն հետազոտելը․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ կերպ է արձագանքել պատգամավոր  Նարեկ Զեյնալյանի գրառմանը, որը զետեղել է իր էջում․

«‼️Ի պատասխան ստորև հայտարարության։

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news