Վերահաստատում եմ մեր բարեկամական երկխոսությունը․ Փաշինյանը շնորհավորել է Մեդվեդևին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում:

Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի,

սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն»: