«Իմ սիրելի բռնապետ»․ Թրամփը՝ Եգիպտոսի նախագահին՝ G7-ի գագաթնաժողովում

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ Խալիլ աս-Սիսիին անվանել է «իմ սիրելի բռնապետ»։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում է պարբերականը, դա տեղի է ունեցել Hotel du Palais հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ Թրամփը սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը։

«Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»,- ասել է ԱՄՆ նախագահը բավական բարձր ձայնով, որպեսզի լսվի ամերիկացի եւ եգիպտացի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի կողմից, բայց նրան լսել են շատերը։