Լապշինը հասկացել է, թե ինչի է Երևանը խեղդվել աղբի մեջ․ պատճառը հնդիկներն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, Facebook-ում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին:

«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք գան, հասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»,- գրել է Լապշինը՝ գրառմանը կից տեղադրելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news