Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարախոսությանը հարելու համար կալանավորվել է 223 սպա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ստամբուլի դատախազության որոշմամբ՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Կալանավորված սպաներից հարյուրը ցամաքային, երեսուներկուսը ռազմածովային, քառասունմեկը ռազմաօդային զորքերից են, քառասունվեցը ժանդարմերիայից և չորսը ծովափի անվտանգությունը պահպանող ստորաբաժանումներից:

Նշենք, որ պաշտոնական Անկարան  չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news