Եթե կասեցումից հետո վարորդը կրկին 1 տարում 9 բալ հավաքի, կզրկվի վարորդական իրավունքից․ ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց բալային համակարգի նոր փոփոխությունը, որով  մի շարք իրավախախտումներ գումարային արժողությամբ նվազելու են, դրանց փոխարեն կիրառվելու են բալեր: Այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսին, անդրադառնալով Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրմանը, ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

 «Այսինքն ըստ տարբեր կատարված իրավախախտման աստիճանի տարբեր  բալեր են կուտակելու վարորդները, որով եթե մեկ տարվա ընթացքում վարորդը կուտակի 9 բալային միավոր, ապա վարորդական վկայականի կասեցում է նախատեսվում` 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ կասեցումն ավարտելուց հետո եթե կրկին մեկ տարվա մեջ 9 բալ հավաքի, արդեն վարորդական վկայականի զրկման առջեւ կկանգնի: Այս փոփոխությունը կատարվել է մի պարզ պատճառով մարդկանց հնարվորություն է տալիս, որ ավելի զգույշ եւ օրենքի համապատասխան երթեւեկեն եւ բացի այդ գումարային արժողությամբ մարդկանց պատիժն ավելի նվազեցնեն: Այսինքն այստեղ խնդիրը դրված չէ գումարներ հավաքագրելու, կամ գումարներ կորզելու վարորդներից, հարկադիրի հետ խնդիրներ ունենալուց, այստեղ նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթեւեկեն օրենքի պահանջին համապատասխան»,-ասաց նա՝ նկատելով, որ վարորդական իրավունքի կասեցումից հետո վարորդը կարող է նորից երեթեւեկել, իսկ վարորդական իրավունքի զրկումից հետո, նորից պետք է համապատասխան քննություն հանձնի:

Տիգրան Քեյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նաեւ բացեր ունի, մասնավորապես` վարչական մարմնի հայեցողությանն է թողնված, թե ինչ ժամանակահատվածում պետք է  կասեցվի վարորդական իրավունքը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news