Արարատ Միրզոյանի և նրա տեղակալների ունեցվածքը․ ով ի՞նչ արժողությամբ բնակարան և մեքենա ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2018թ․ ձեռք է բերել 49,7 մլն դրամ արժողությամբ բնակարան և օտարել՝ 13,6 մլն դրամ արժողությամբ մեկ այլ բնակարան։ 

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ ԱԺ նախագահի դրամական միջոցը եթե տարեսկզբին կազմել է297,865 դրամ, ապա տարեվերջին դրանք աճել են՝ կազմելով 9,8 մլն դրամ։ 

Հարկային տարվա եկամուտը կազմել է 63,1 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատանքի վարձատրությունից, անշարժ գույքի առուվաճառքից, ինչպես նաև ստացած փոխառություններից:

Ազգային ժողովի նախագահի տեղակալներից Ալեն Սիմոնյանը 2018թ․ հայտարարագրի համաձայն՝ ձեռք է բերել 12 մլն դրամ արժողությամբ «RANGE ROVER EVOQUE» մակնիշի մեքենա։ Նույն տարում օտարել է 11 500 դոլար արժողությամբ «MITSUBISHI ASX 2.0 GAS» մակնիշի մեքենա։ 

Ալեն Սիմոնյանի դրամական միջոցները 2018թ․ դրությամբ կազմել են 2,2 մլն դրամ և 6,250 դոլար, իսկ հարկային տարվա եկամուտ՝ 4,7 մլն դրամ։

ԱԺ նախագահի ընդդիմադիր թևը ներկայացնող տեղակալ Վահե Էնֆիաջյանի դրամական միջոցները 2018թ․ կազմել են 8,7 մլն դրամ, 6900 դոլար և 4000 եվրո։ 
Հարկային տարվա եկամուտը կազմել է 6,6 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատանքի վարձատրոիթունից։  

ԱԺ նախագահի միակ կին տեղակալ Լենա Նազարյանի դրամաան միջոցները 2018թ․ կազմել են 1 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը, համաձայն հայտարարագրի, կազմել է 6,5 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։