Դուխով եղեք, թասիբով եղեք․ Ջերմուկից ավտոերթը կմիանա Երևանում քայլերթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ջերմուկի բնակիչներն այսօր ավտոերթով ուղևորվել են Երևան` միանալու մայրաքաղաքում ի պաշտպանության Ամուլսարի չշահագործման քայլերթին։

«Կապ չունի ով որտեղ է ապրում, եթե գիտակցում ենք, որ Ամուլսարը հայրենիք է, էսօր բոլորս պետք է հավաքվենք Երեւանում ու մեր խաղաղ ակցիայով ավելի ամրապնդենք Ամուլսարի պաշտպանությունը: Պետք է ասեմ, որ Ամուլսարի պայքարը ուրիշ նպատակ չունի, սա զուտ Ամուլսարի փրկության համար է, ու որ վայրկյանին, որ Կառավարությունը կլեգիտիմացնի Ամուլսարի փրկության մեր որոշումը,  հենց այդ վայրկյանից մենք այլեւս դուրս չենք գա փողոց, այնպես չի, որ մենք Կառավարության դեմ ենք դուրս գալիս: Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից:

Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին: