6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 14, 24News

2-ամյա երեխա

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը և փոքրիկից լուսանկար հրապարակել։

Դերձյանի գրառումը՝ ստորև․

Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

ՀԳ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է 🤹‍♀️) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»