ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News
ՀՀ քաղաքացիների միջև իրականացված հարցումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 89.0 տոկոսը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առավելագույն ցուցանիշը եղել է 85.2 տոկոս:
«GALLUP International association»-ը 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը հետազոտություններ է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցվածները եղել են 18 տարեկանից բարձր անձինք:
Նրա խոսքով՝ դեմ առ դեմ իրականացված հետազոտություններին մասնակցել է 1106 հոգի, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 1106 հոգուց 89,0 տոկոսը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը, իսկ 6,3 տոկոսը` հավանություն չի տալիս: ՀՀ կառավարության աշխատանքը 62,4 տոկոսը հավանության է արժանացրել, իսկ 26,2 տոկոսը` հավանություն չի տալիս:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրերի ընթացքում գործելաոճի գնահատականը, ընդհանուր առմամբ, դրական տիրույթում է: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենաբարձր ցուցանիշը, մեր հարցումներով, եղել է 85.2 տոկոս: Ազգային ժողովիգործունեությունը ժողովրդի 24.4 տոկոսը գնահատել է լավ, իսկ ՀՀ նախագահինը՝ 76.0 տոկոսը: Առանձին նախարարների գործունեությունը հարցված քաղաքացիները գնահատելեն 1-5 բալային համակարգով: «Գերազանցիկների» շարքում 5 հոգի է՝ ՀՀ ոստիկանապետՎալերի Օսիպյանը՝ 4.35 բալ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 4․56, պաշտպանությաննախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝4.09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ 4.1 բալ»,- ընդգծեց Նավասարդյանը։