Շուշիում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա հետիոտնին․ երեխան հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

երեխա

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմանում, Շուշիի բնակիչ, 1992 թ. ծնված Ա. Ս․-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա G» ավտոմեքենան, Շուշի քաղաքի Ա. Մանուկյան և Ղազանչեցոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 2013 թ. ծնված Գ. Մ․-ին։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Վրաերթի հետևանքով Գ. Մ․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շուշիի շրջբուժմիավորում։