Ես գործ տվո՞ղ եմ, եթե ոստիկանին ասում եմ՝ ականջը քաշի. քաղաքացիները՝ օրինագծի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կառավարությունում քննարկվում է մի օրինագիծ, ըստ որի, քաղաքացիները հեռախոսով կարող են ճանապարհային երթևեկության խախտումները նկարահանել և ուղարկել ոստիկանություն: 

Օրինագիծը Ազգային Ժողովում թեժ քննարկումների առիթ հանդիսացավ։ Պատգամավորներից շատերն այն կարծիքին էին, որ այս օրինագծով «զարգանում է գործ տալու ինստիտուտը»։

Այս թեմայով 24News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը:

Որոշ քաղաքացիներ կարծում են, որ եթե մարդիկ չունեն իրավագիտակցություն, ապա նրանց ստիպել է պետք:

Քաղաքացիների մի մասի կարծիքով էլ, խախտումներն արձանագրելու համար գոյություն ունեն ոստիկաններ, և ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news