Թքած այն միջոցի վրա, որը կյանքի հաշվին է․ Դավիթ Ամալյանը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Ժամադադարը» հյուրընկալվել էր երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին։ Զրույցի թեման հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում տեղի ունենալիք «Շնորհակալ եմ» խորագրով հեղինակային համերգն էր՝ ընկերների կատարմամբ։

«Առաջին անգամ իմ համերգին հանդիսատես կլինեմ։ Հետաքրքիր է, թե ինչպես են կատարում ընկերներս իմ երգերը, ինչ է զգում ունկնդիրը լսելիս»,- ասում է երգահանը։

Անդրադարձել ենք նաև Ամուլսարի խնդրին։ Ամալյանը կարծում է, որ խնդրի լուծման պատասխանը պետք է մասնագետները տան, այդուհանդերձ, որևէ միջոց չպետք է լինի մարդկանց կյանքի ու առողջության հաշվին։ Մյուս կողմից էլ չի հավատում, որ Ամուլսարի հայ բաժնետերերն ասեն, թե թքած քաղցկեղի վրա, թող ազգը մեռնի, միայն թե ոսկի հանենք։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։