Իծաքարի անտառից ապօրինի հատվել է 10 խմ փայտանյութ․ ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ: Ձեռնարկված միօջոցառումներով ոստիկանները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով հանդերձ բերման է ենթարկվել:

Պարզվել է, որ նրանք ժամը 07.00-ի սահմաններում Իծաքար գյուղի անտառից հատել և մեքենան են բարձել շուրջ 10 խմ փայտանյութ։ Բեռնատարը կողաշրջվել էր վերադարձի ճանապարհին:

Բեռնատարի վարորդը ոստիկաններին է ներկայացրել նաև մեքենայի սրահում պահվող «ԱԿՍ-366» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news