Էրմիտաժը համալրվել է ուրարտական ցուցանմուշներով․Սինանյանը հանդիպել է թանգարանի տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սփյուռք

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է «Էրմիտաժ» թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Սինանյանը կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով:

Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ թանգարանի 3 միլիոն նմուշը գերազանցող հավաքածուն համալրվել է նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներով: 

Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված էին բացառիկ  ցուցանմուշներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news