Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը բողոքի ակցիաների պատճառով դադարեցրել էր աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Thumbnail

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը, երեքշաբթի ուշ գիշերին ստիպված է եղել դադարեցնել աշխատանքները և աշխատակիցներին հրահանգել մնալ տանը, քանի որ Երևանում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, Կապանի մի խումբ բնակիչներ փակել են դեպի Քաջարան տանող մայրուղին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները, հավելելով, որ կոմբինատի տնօրինությունը ստիպված է եղել գնալ նման քայլի աշխատակիցների անվտանգության հարցն ապահովելու պատճառով։ 

Չորեքշաբթի ժամը 11։00-ից, ըստ մեր տեղեկությունների, գործարանը վերսկսել է իր աշխատանքը։ 

Ըստ նույն աղբյուրի, Կապանից Քաջարան տանող ճանապարհը փակել են մարզային իշխանությունների հորդորով՝ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի անմիջական ցուցումով։ Այս ամենի մեջ տարօրինակն այն է, որ թիվ դեպի մեկ հարկատու կոմբինատի  և  Իրան տանող ռազմավարական ճանապարհի փակման կազմակերպիչները ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ տեղի մարզային իշխանությունները։ 

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը երկար տարիներ հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ հարկատուն, որին է նաև պատկանում արտահանման ծավալների մի ստվար մասը (շուրջ 30 տոկոս)։