Երևանի 3 կետերից մեկնարկել է քայլերթ․ միացել են ջերմուկցիները և Ամուլսարում հերթապահողները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ամուլսարը՝ առանց հանքի» նախաձեռնությունը, նախատեսվածի պես, միաժամանակ մայրաքաղաքի մի քանի հատվածներից քայլերթ է սկսել՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթերը մեկնարկել են Բաղրամյան պողոտայից, Զորավար Անդրանիկի և Մյասնիկյան արձանների հարակից տարածքներից և կեզրափակվեն Ազատության հրապարակում:

Բաղրամյան մետրոյից մեկնարկած երթի մասնակիցները կանցնեն Ֆրանսիական հրապարակով, Սայաթ-Նովա փողոցով և կհասնեն Ազատության հրապարակ։

Մյասնիկյան արձանի մոտից մեկնարկած երթի մասնակիցները կանցնեն Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով և կհասնեն Ազատության հրապարակ:

Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքից մեկնարկած երթի մասնակիցները կանցնեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցով, Մաշտոցի պողոտայով և կհասնեն Ազատության հրապարակ:

Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միացել են նաև ջերմուկցիները, ինչպես նաև  Ամուլսարի պահակակետերում հերթապահություն անողները:

Երթին միացել են նաև հասարակական ու քաղաքական գործիչներ։

Ուղիղ եթերինկարող եք հետևել այստեղ։