Բաչկովը և Հովհաննիսյանը հաղթանակ են տոնել ԱԱ-ի մեկնարկային մենամարտերում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու անդամները՝ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը առավելության է հասել Հորդանանը ներկայացնող Մահամադ Ալղարաղիայից, իսկ 63 կգ քաշային Հովհաննես Բաչովը պարտության մատնեց Թաիլանից Սոմչայ Ուոնգսուաին:

Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

 Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: