Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB) այդ վարկի միջոցով կֆինանսավորի արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտները։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

200 մլն դոլար կազմող վարկի համար երաշխավորել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։ TSKB բանկի տնօրեն Սուաթ Ինջեն հույս է հայտնել, որ ստորագրված պայմանագրով հիմք դրված երկկողմ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news