Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հրաժեշտ է տվել Բրիտանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթին, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ջուդիթ Ֆարնվորթը դիվանագիտական այլ պաշտոն կզբաղեցնի։ Սեպտեմբերին նրան կփոխարինի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը, ով Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել։