Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սպարտակ»-ի հետ և հաղթեց 1:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 69-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է: