Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Այսօր, սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց երեխան մահացել է։

Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա նույն հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով