ԱԳՆ-ից հերքում են Մնացականյանի՝ ԱՄՆ մեկնելու մասին լուրերը

ԵՐԵՒԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս պահին գտնվում է պաշտոնական այցով Լիտվայում, ինչի մասին ԱԳՆ-ն նախօրոք պաշտոնապես հայտարարել էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, 24News-ին հայտնել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հերքելով որոշ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե Մնացականյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ սպասվում է իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը։ 

«Նախարար Մնացականյանը պաշտոնական այցով Լիտվայում է», - ընդգծել է Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին նա հայտարարել է ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի Մամեդյարովի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տեղն ու ժամկետները կտրվեն համաձայնեցված կարգով։ «Դա մի սկզբունք է, որը հայկական կողմը երբեք չի խախտել», - հիշեցրել է Աննա Նաղդալյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news