Դավադրությամբ ընտրված վարչապետը չի կարող աշխատել Հայաստանում․ Հովհաննես Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Եթե Հանրապետական կուսակցությունը, խախտելով խոստումը, առաջադրի վարչապետի թեկնածու, նա կլինի Սերժ Սարգսյանը, քանի որ իրենք այլընտրանք չունեն։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը։

«Ինչպես կարելի է վստահել մի ուժի, որը թաքուն, գիշերով  նախագիծ է ընդունում։ Ես չեմ վստահում նրանց ասածներին, թե քվեարկությունն արդար է անցել։ 67 պատգամավոր երեկ մեզ զրկեց ԱԺ-ն լուծարելու միակ հնարավորությունից»,- նկատեց քաղաքագետը՝ շարունակելով,- «ԱԺ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ լիարժեք չի կարող գործել։ Վտանգն այն է, որ մենք ևս 6 ամիս կաշխատենք քաղաքական ճգնաժամում»։

Այդուամենայնիվ, քաղաքագետը համոզված է, որ դավադրությամբ ընտրված վարչապետը չի կարողանա աշխատել Հայաստանում՝ չունենալով ժողովրդի հավանությունը։ Նրա կարծիքով՝  նախորդ իշխանությունն այնքան վարկաբեկված է, որ թե՛ հիմա, թե՛ մայիս-հունիսին 2% ձայն էլ չի ունենա։

Նրանք նույնիսկ որպես ընդդիմություն չեն ընդունվի, կարծում է Իգիթյանը։ Նա չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Լույս» դաշինքը կարող է դառնալ ՔՊ-ին ընդդիմություն։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս