Ալավերդի-Մադան ճանապարհին Mecedes-ը 15 մետր գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 15-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Դավիթ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 15 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորները՝ 17-ամյա Սեյրան Մ.-ն եւ 20-ամյա Գոռ Ս.-ն, ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով եւ տեղափոխվել Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: