Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի (Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,)

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Վեդի-Արարատ ավտոճանապարհին՝ 1200 քմ,

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում՝ 5 հա ցորենի հնձած արտ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Առինջ գյուղում՝ 1500 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1500 քմ, 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 200 քմ, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: