Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

արթուր ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին:

Այս մասին տեղեկացնում են ըմբշամարտի ֆեդերացիայից: Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը.  գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին:

Օլիմպիական խաղերի չեմպիոնը  կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ։

Նշենք, որ Ալեքսանյանի մոտ զգացնել է տվել կողոսկրի վնասվածքը, որը ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ընթացքում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news