ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News
ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Խորհրդարանի սեպտեմբերի 16-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված և կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը և ակցիզային դրոշմանիշների ու դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով խախտումների դեպքերն ապաքրեականացնելու նախագծով առաջարկվում է նշված խախտումները տեղափոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարկային օրենսգիրք:
«Մինչ այս, երբ այդ ապրանքների հանրագումարը 50 հազար դրամից ավելի էր, դրանք կարգավորվում էին քրեական օրենսգրքով, որը սահմանում էր պատժամիջոց տուգանքի տեսքով: Առաջարկվում է նաև հստակ սանդղակ, թե որ հանրագումարի դեպքում, որքան տուգանք է վճարվելու»,- ասաց Մարգարյանը: