ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ Կարին Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»: